AM
29 September 2009 - 07:24 AMT

«Արմավիան» համալրեց իր շարժակազմը CRJ-200 ինքնաթիռով

«Ես կարծում եմ, որ CJR-200 դուր կգա մեր ուղեւորներին իր հարմարավետությամբ ու մանեւրելու կարողությամբ»,-լրագրողներին է ասել ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի շնորհանդեսի ժամանակ: Ըստ նրա, այս մոդելը մինչ այժմ չի շահագործվել Հայաստանի պայմաններում, իսկ ինքնաթիռի ձեռք բերման անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ ձմեռային շրջանում ուղեւորների հոսքը նվազում է եւ CRJ-200 նման փոքր եւ տնտեսող ինքնաթիռի պահանջարկ կա, որտեղ ուղեւորների թիվը 50 է:

Բաղդասարովը նաեւ հավելել է, որ ժամանակակից պայմաններում ակտուալ է տոմսերի գների իջեցման խնդիրը, ինչը կարելի է մասնակիորեն լուծել ինքնաթիռի այս կամ այն մոդելի շահավետության հաշվին, այս ուղղությամբ էլ մենք աշխատքում ենք: «Այն բանից հետո, երբ մենք ճանաչման հասանք ԱՊՀ եւ Եվրոպայի երկրներում, այժմ մեր խնդիրն է տոմսերի գների իջեցումը»,-ասել է նա:

CJR-200 չվերթեր կկատարի հետեւյալ ուղղություններով` Մինվոդի, Ստավրոպոլ, Վորոնեժ, ինչպես նաեւ Ցյուրիխ, Աթենք ու Հռոմ:

«Արմավիա» ավիաընկերությունը` Միջազգային Օդային Փոխադրամիջոցների Միության (IATA) անդամ է: «Արմավիան» ամսական կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: