Այսօր, պաշտոնական այցով Դուշանբեյում գտնվող, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Տաջիկիստանի վարչապետ Աքիլ Աքիլովի հետ եւ կքննարկի նրա հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները: Այսօր Հայաստանի ղեկավարը կհանդիպի նաեւ տաջիկական խորհրդարանի վերին պալատի նախագահ Մահմադսաիդ Ուբայդուլաեվի հետ: Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Խուջամ: Երեկ Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահները չորս փաստաթուղթ են ստորագրել` Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր, Պայմանագիր ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին, Պայմանագիր ստանդարտացման, մետրոլոգիայի, սերտիֆիկացիայի եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Արձանագրություն արտաքին գործերի երկու նախարարությունների համագործակցության վերաբերյալ:Երեկ երեկոյան երկու պետությունների ղեկավարները համատեղ մամլո ասուլիս են անցկացրել: Վաղը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի պաշտոնական այցով Ղրղզստան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: