AM
30 September 2009 - 13:35 AMT

Մոտ ժամանակներս կգործարկվի Հայաստանի Սփյուռքի նախարարության նոր կայքը

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը շուտով կգործարկի նոր վեբ-կայքը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մասնավորապես, նա ասել է, որ վերջին ժամանակներս նախարարությունում սկսվել են ապագա կայքին հարիր դիզայնի ընտրության աշխատանքները, եւ արդեն վերջնական որոշում է ընդունվել աղբյուրի կառուցվածքի եւ ձեւավորման վերաբերյալ: