AM
30 September 2009 - 13:38 AMT

ADC-ն անվճար միացում եւ առաջին ամսվա ընթացքում անվճար համացանց է առաջարկում

Հայաստանի տարածքում Ինտերնետ-ծառայություններ տրամադրող ADC ընկերությունը հայտարարում այն մասին, որ հոկտեմբերի 1-19 ընկերությունը բոլոր շահագրգռված կազմակերպություններին անվճար միացում եւ առաջին ամսվա ընթացքում անվճար համացանց է առաջարկում:

Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ADC ընկերության մամլո ծառայությունից: Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր ընկերությունները, որոնք տվյալ ժամանակահատվածում միանում են ADC օպտիկամանրաթելային ցանցին, միացման համար չեն վճարելու 50 հազար դրամ, ինչպես նաեւ առաջին ամսվա ընթացքում ազատվելու են ընկերության մատուցած ինտերնետ-ծառայությունների վճարումից: