ԱրմենՏելն առաջիկայում մտադիր է ընդլայնել եւ արդիականացնել 3G ցանցը Հայաստանում: ԱրմենՏելի մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ «տվյալների փոխանցման պահանջարկն անընդհատ աճում է եւ առաջիկայում մենք մտադիր ենք ընդլայնել եւ արդիականացնել 3G ցանցը Հայաստանում, ինչը թույլ կտա արագացնել տվյալների փոխանցման արագությունը»:
ԱրմենՏել ընկերությունը մեկ տարի առաջ առաջինը Հայաստանում գործարկեց բջջային ցանցի երրորդ սերնդի 3G տեխնոլոգիան: Այդ ընթացքում տվյալների փոխանցման ծավալն աճեց 4,5 անգամ:
«Տրաֆիկի ծավալների զգալի աճը ԱրմենՏելի 3G ցանցում ապացուցում է, որ բաժանորդներն ըստ արժանվույն են գնահատել առաջատար ծառայությունների բարձր որակը»,-ասել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում «Էրիքսոն» ընկերության նախագահ Յան Քեմփբելը: