Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Synopsys ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխարհին ներկայացնելու ու առաջ մղելու Synopsys-ի շնորհակալ նախաձեռնություններին:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության աշխատանքների ընդլայնման հնարավորությանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Armtech ձեռնարկի կազմակերպմանն ու Synopsys-ի հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: