AM
1 October 2009 - 09:24 AMT

Հայաստանի վարչապետը եւ ՀԲ նախագահը քննարկել են երկկողմ համագործակցութանն առնչվող հարցեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է համատեղ ծրագրերում կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլման կարեւորությունը: