AM
1 October 2009 - 11:01 AMT

Հոկտեմբերի 1-5-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Հոկտեմբերի 1-ից մինչեւ 5-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով, հաղորդում է«ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը:

Գազի մատակարարման դադարեցումը չի հանգեցնի փոփոխությունների գազասպառման շուկայում, գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»,-ասվում է հաղորդագրության մեջ: