Ասիական զարգացման բանկի` ԱԶԲ-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման նպատակով 500 մլն դոլարի ֆինանսավորմանը, ասվում է բանկի պաշտոնական կայքէջում:
Ըստ հաղորդագրության, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 962 մլն դոլար, որոնցից 500 մլն դոլարը կհատկացվի ԱԶԲ-ի վարկային միջոցներից, իսմ ծրագրի մնացած մասը կֆինանսավորի Հայաստանի կառավարությունը եւ այլ ներդնողներ:
Վարկային միջոցները Հայաստանին կտրամադրվեն 32 տարով` 8-ամյա արտոնյալ ժամկետով, որի ընթացքում տոկոսադրույթը կկազմի տարեկան 1 տոկոս, իսկ հետո կավելանա տարեկան 1,5 տոկոսով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջին մասնաբաժինը` 60 մլն դոլար կուղղվի Երեւան-Աշտարակ մայրուղու 18-կիլոմետրանոց հատվածի վերակառուցմանը եւ Երեւան-Արարատ հատվածի անվտանգության բաերլավմանը:
Ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2016թ. դեկտեմբերը: