AM
1 October 2009 - 12:45 AMT

Ամերիա ՓԲԸ անցկացնում է հարցում Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների շրջանում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվերով Ամերիա ՓԲԸ-ն իրականացնելու է խոշոր հարկատուների հարցում Հայաստանի Հանրապետությունում, ասվում է Ամեչաբանկի մամլո ծառայության հաղորդակցության մեջ:
Համաձայն հաղորդակցության, հարցումը նախաձեռնվել է Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից`Հայաստանին տրված դրամաշնորհի շրջանակներում:Հարցումը անմիջական ազդեցություն կունենա դրամաշնորհի հիմնական նպատակի իրականացման վրա, այն է՝ նպաստել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վերլուծական աշխատանքների զարգացմանը` ՀՀ խոշոր հարկատուների հարցման արդյունքների հիման վրա տրամադրելով արժանահավատ տեղեկատվություն Ընդհանուր հավասարակշռության հաշվողական (ԸՀՀ) մոդելի համար: «ԸՀՀ հայկական մոդելը կօգտագործվի հարկային քաղաքականության փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի մասնավոր սեկտորում վերլուծելու նպատակով: Այն նա- հիմք կծառայի Հայաստանի տնտեսության – տնտեսական աճի հետագա վերլուծություններն իրականացնելու համար», – ասվում է հաղորդակցության մեջ:

Այս նախագծիշրջանակներումԱմերիան կառանձնացնիհարցմանընտրանքային ուղղությունները, կմշակի հարցման անցկացման մեթոդները, տվյալների մուտքագրման – վերլուծության միջոցները, ինչպես նա- կներկայացնի հարցման արդյունքների վերաբերյալ վերջանական վերլուծական հաշվետվություն:
Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպությունն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների – ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի – պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական – հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման – բարեփոխումների – այլ ոլորտներում: