AM
1 October 2009 - 13:49 AMT

Հայաստանի կառավարությունը 40 մլն դոլարի բյուջետային վարկ կտրամադրի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին

Հայաստանի կառավարությունը Վանաձորում կայացած արտագնա նիստում որոշել է 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ` վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով: Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, եւ այս վարկը կարագացնի այդ գործընթացը: Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց: