AM
1 April 2002 - 19:05 AMT

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ ԹԵԿՆԱՇՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ երկրի հաջորդ նախագահը կին է լինելու: Նա ընդգծել է, որ արդեն ընտրել է իրեն փոխարինողին: Նրա անունը նախագահը չի հայտնել, նշելով միայն, որ նա ակտիվ զբաղվում է քաղաքականությամբ: Տեսաբանները ենթադրում են, որ խոսքը գնում է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի մասին: Նշենք, որ Բուրջանաձեն խորհրդարանի ղեկավարի պաշտոնին իր աշխատանքի սկզբից եւեթ հատուկ ուշադրություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանների խնդիրների լուծմանը: Վերջերս նրա Ախալքալակ կատարած այցը դրականորեն տրամադրեց դեպի նրան մարզի բնակչության զգալի մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: