AM
1 April 2002 - 19:06 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Ռուսաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը կշարունակվի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած «կովկասյան քառյակի» Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպմանը: Պուտինն ընդգծելել է նաեւ, որ Ռուսաստանը զգալի ուշադրություն է հատկացնում բանակցական գործընթացին: Նախագահի խոսքերով` բոլորը միասին «պետք է գտնեն հակամարտության կարգավորման բանաձեւը, որի գլխավոր նախապայմանը պետք է դառնա բարի կամք»: Ըստ այնմ Պուտինը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոտ բարի կամք կա: «Կարգավորման մեջ շահագրգռված են Ադրբեջանի, Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդները: Ռուսաստանը նույնպես շահագրգռված է դրանում, եւ ցանկանում է հարաբերությունները զարգացնել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը: Նա նշել է նաեւ, որ Մինսկի խումբը, որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան, կաջակցի դուրս բերել բանակցական գործընթացը փակուղուց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: