«Ադրբեջանին եւ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի արգելման կասեցումը չի նշանակում, որ այդ երկրները կսպառազինվեն»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի որոշումը` երկու թշնամական պետություններին հանել այն երկրների ցուցակից, որոնց արգելված էր ԱՄՆ արտադրության զենքի վաճառքը: Նրա խոսքերով` արգելքը հանված էր Ազատության ակտի աջակցման 907-րդ ուղղման կասեցումի կապակցությամբ: Գուլիեւն ասել է նաեւ, որ էմբարգոյի հանումը չի նշանակում, որ այդ երկրներին կվաճառվի անսահման քանակությամբ զենք: Ամենից հավանական է, որ կսահմանվի որոշակի քվոտա, գտնում է ԱԳՆ ղեկավարը: Նախարարն անուղակիորեն հաստատեց Միացյալ Նահանգներից զենք ձեռք բերելու պաշտոնական Բաքվի մտադրությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: