Շաբաթ օրը «Հայոց համազգային շարժման» կուսակցության գրասենյակում կայացավ «XX1 դար» կուսակցության արտահերթ համագումարը, որը ղեկավարում է Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: Համագումարի պատգամավորները հայտնեցին իրենց կուսակցության լուծարման եւ «Հայոց համազգային շարժման» կուսակցությանը միավորվելու մասին: Համագումարի աշխատանքի ավարտից հետո ՀՀՇ-ի գրասենյակ է եկել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հրաժարվեց հարցազրույցից: Սակայն, պատասխանելով լրագրողներին` չհերքեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: