AM
30 March 2002 - 15:35 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ, ՈՐՈՆՑ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ ՎԱՃԱՌԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ

Միացյալ Նահանգները հանել են Հայաստանին եւ Ադրբեջանին այն երկրների ցուցակից, որոնց արգելված է վաճառել ամերիկյան զենք: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նարկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը` նշելով, որ որոշումն ընդունվել է նկատի ունենալով «դրական միտումները Երեւանում եւ Բաքվում»: «Հայաստանի եւ Ադրբեջանի հանումը այդ ցուցակից թույլ կտա խորացնել մեր ռազմական համագործակցությունը երկու երկրների հետ` հանուն Կովկասի խաղաղության եւ կայունության»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Ռիկերն ասել է նաեւ, որ Միացյալ Նահանգները մտադիր են «հանգամանորեն ուսումնասիրել երկու պետությունների կողմից զենքի գնման վերաբերյալ ցանկացած խնդրանք»: Հայաստանը եւ Ադրբեջանը ընդգրկվել են զենքի վաճառքն արգելող ցուցակում` ղարաբաղյան հակամարտության չկարգավորման պատճառով 1993 թվականի հուլիսից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: