AM
5 October 2009 - 16:47 AMT

Լոռին եւ Մարսելը կզարգացնեն «կանաչ զբոսաշրջությունը»

Լոռվա մարզի եւ Ֆրանսիայի Մարսելի տարածաշրջանի Պրովանս- Ալպ-Կոտ դ`Ազյուրի միջեւ մեծ հնարավորություն կա երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտնել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր շրջանի խորհրդի նախագահ Միշել Վոզելին: «Լոռվա մարզի եւ Պրովանս- Ալպ-Կոտ դ`Ազյուրի միջեւ մեծ հնարավորություն կա զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Հայաստանում գեղեցիկ բնություն է», – ասել է նա:

Այդ ենթատեքստում, նա ավելացրել է, որ հետաքրքրություն է ներկայացնում «այսպես կոչված կանաչ զբոսաշրջության» զարգացումը, որը ուղղված է բնության ու պատմական արժեքների պահպանմանը: