Տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար, Մարսելից Հայաստան կուղարկվի տեխնիկական աջակցության պատվիրակությունը, լրագրողներին հաղորդել է, Երեւանում կայացած մամլո ասուլիսում Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուր շրջանի խորհրդի նախագահ Միշել Վոզելին:
Նրա խոսքերով, տեխնիկական պատվիրակության առաքելության հարցերը մանրամասն քննարկվել են Վոզելիի ու Երեւանի քաղաքապետի եւ ՀԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումների ընթացքում: «Տեխնիկական աջակցության խորհրդատուները Հայաստանում կանցկացնեն համատեղ ծրագրերի իրականացման համար լուծումների մշակման աշխատանքներ այն ոլորտներում, որտեղ հնարավոր կլինի հաստատել լավագույն համագործակցությունը, մասնավորապես` առողջապահության, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական արտադրության, այդ թվում նաեւ քիմիական արդյունաբերության զարգացման ոլորտներում», – պարզաբանել է Վոզելին:
Բացի այդ, նա հաղորդել է, որ Երեւանի քաղաքապետի հետ քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի առեւտրի տների միջեւ հարաբերությունների խորացման մասին հարցերը: