AM
6 October 2009 - 08:09 AMT

Երեւանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը

Ավելի քան 70 ռուսական ընկերություն կմասնակցեն «EXPO-RUSSIA ARMENIA» երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 29-31-ը` ՀՀ Կառավարության շենքում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն եւ «Մուլտիգրուպ» կոնցեռնը: Հայաստանում ցուցահանդեսի պաշտոնական օպերատորն «էքսպոմեդիա» ՓԲԸ-ը Ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը:

Ցուցադրությունը կբացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսը անց է կացվում Հայաստանի եւ Ռուսաստանի նախարարությունների, գերատեսչությունների, արտադրության տարբեր ոլորտների միավորումների աջակցությամբ:

Ցուցահանդեսի նպատակն է`ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է, երկրների միջեւ կապերի հաստատումը եւ ամրապնդումը, համատեղ բիզնեսի զարգացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն էներգետիկայի , բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների, շինարարության, մեքենաշինության, մետաղագործության, առողջապահության եւ այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներ:

«EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը առաջին անգամ անցավ 2008թ. հոկտեմբերի 31` Երեւանում: Ցուցահանդեսին մասնակցել էին ավելի քան 60 ընկերություններ` Ռուսաստանի 30 շրջաններից:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտեցել է 1 մլրդ. դոլարին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական փոխգործակցության
առաջնային բնագավառն էներգետիկան է: Վերջերս կողմերը քննարկում են նոր լայնածավալ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորության վերաբերյալ` վերամշակող արտադրության, տրանսպորտային, կապի եւ հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում, հաղորդում է «Էքսպոմեդիան»: