AM
6 Հոկտեմբեր 2009 - 11:56 AMT

Հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումը ոչ մի կերպ կախված չէ թուրքականի որոշումից

ՀՀ նախագահի հանդիպումները հայկական համայնքների հետ անցնում են ոչ թե ասելու համար, որ անցկացվել են, այլ որպեսզի նախագահը ներկայացնի սեփական դիրքորոշումը եւ ականջ դնի հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի կարծիքներին եւ անհանգստությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, չնայած սեփական անհանգստությանը, Սփյուռքի զգալի մասը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմից է: Նա նաեւ նշել է, որ հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումը ոչ մի կերպ կախված չէ թուրքականի որոշումից: Ընդ որում, Ավագյանը նկատել է, որ խորհրդարանական կոալիցիան դրանց վավերացման կողմից է հանդես գալիս:

«Եթե թուրքական խորհրդարանը հրաժարվի վավերացնել Արձանագրությունները, դրանք չեղյալ կհայտարարվեն»,- ասել է Կարեն ավագյանը` ավելացնելով, որ այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացատրել իր գործողությունները միջազգային հանրությանը:

Ավագյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Վրաստանը ստիպված կլինի վերանայել իր սահմանած մաքսերը, որոնք նա այսօր առաջադրում է Հայաստանին, քանի որ աշխարհում նման գներ գոյություն չունեն: