AM
6 October 2009 - 13:53 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5%

2009 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում որոշվեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5%, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

2009 թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը` ավելանալով 0.2 տոկոսային կետով, կազմել է 3.7%:

ԿԲ խորհուրդըփաստեց, որ արտաքինմիջավայրում չափավորգնաճային ճնշումներեն ձեւավորվում` պայմանավորվելովհանքահումքային եւ որոշ պարենայինապրանքների միջազգային գների աճի միտումների պահպանման սպասումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, որոշակիորեն ակտիվացրել են նաեւ ներքին գնաճային միջավայրը:

Խորհուրդը` ակնկալելով տնտեսականակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: