AM
28 March 2002 - 18:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԹԱՋԻՔՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՐԱՎ-ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՒՈՆՆԵՐԻՆ

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի /ՀԱՊ/ մասնակից երկրների «Հարավ- հակաահաբեկչություն 2002» համատեղ զորավաժություններին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, զորավարժություններին կմշակվեն գործողությունները տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում: Զորավարժություններ անցկացնելու մասին որոշումը ըդնունվել է Մոսկվայում ԱՊՀ երկրների Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստում, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի եւ Թաջիկստանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Նիստի մասնակիցները հաստատել են 2003 թ-ի Զինված ուժերի օպերատիվ նախապատրստման համատեղ միջոցառումների նախագիծը: Քննարկվել են նաեւ ԱՊՀ երկրների Զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ տեղեկատվության փոխանակման, հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգերի գործունեության խնդիրները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: