Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 13053-ով, որից 1842-ը՝ սեպտեմբեր ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 587008 բաժանորդ: