Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մոհհամադ Սաիդիքիային: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: