Հոկտեմբերի 6-ի դրությամբ բնակարանների գազասպառման համակարգերում արդեն տեղադրված է 200470 անվտանգության սարք` հաստատված ժամանակացույցով նախատեսված 192000-ի դիմաց:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 19565 ազդանշանային սարք եվ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: