Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կբարձրանա հայկական շուկայի մրցունակությունը եւ կնվազի մենաշնորհային բնույթը, գտնում է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմյեւը:
Ըստ Արտեմյեւի, թուրքական ապրանքների առեւտրային էքսպանսիա չարժէ ակնկալել , քանի որ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քաղաքականությունից: «Ամեն ինչ ձեր ձեռքերում է. կցանկանաք, կփակեք շուկան, չեք ցանկանա` կբացեք այն լիովին»,-ասել է նա: Այս համատեքստում Արտեմյեւը պարզաբանել է, որ երկրի ղեկավարությունը պետք է խթանի տեղական արտադրությունը, արժանի մրցունակություն ստեղծելու համար թուրք արտադրողների հետ, եւ վարի ճիշտ հարկային ու մաքսային քաղաքականություն: