Հոկտեմբերի 9-15-ը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունը կայցելի Վրաստան, Հայաստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան հետեւյալ կազմով ` Մեգ Լանդսեգերը, Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, ՀԻ Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը եւ Կլաուս Դ. Շտայնը եւ Ջենս Հենրիկսոնը, հաղորդում է ԱՄՀ երեւանյան գրասենյակը:
Գործադիրտնօրենները հանդիպումներ կունենան չորս երկրների իշխանությունների, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի, այդ թվում` քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ զարգացման գծով գործընկերների ներկայացուցիչների հետ: Հայաստանում նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Գործադիրտնօրենների ուշադրությունը կբեւեռվի միջազգային հանրության, այդ թվում` Հիմնադրամի, կողմից այս երկրներին համաշխարհային տնտեսական ճգնաժամին արձագանքելու գործում լավագույնս աջակցելու հարցի վրա: Նրանք կընդգծեն նաեւ ԱՄՀ-ի հանձնառությունը ` օգնելու այդ երկրներին: Այցի ընթացքում քննարկումների շնորհիվ կբարելավվի երկրների առջեւ ծառացած խնդիրների` ԱՄՀ-ի գործադիր խորհրդի ըմբռնումը եւ քաղաքականության վերաբերյալ ԱՄՀ-ի խորհրդատվությունը: ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի կազմում 24 տնօրեն կա, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբերի կողմից, եւ խորհուրդը պատասխանատու է հաստատության ամենօրյա աշխատանքի իրականացման համար:
Պատվիրակությունը Թբիլիսի, Վրաստան, կայցելի հոկտեմբերի 8-ին, Երեւան, Հայաստան` հոկտեմբերի 11-ին, Տաշկենտ, Ուզբեկստան` հոկտեմբերի 13-ին եւ Աշխաբադ, Թուրքմենստան` հոկտեմբերի 15-ին: