2015 թ-ին «Հարավ Կովկասյան Երկաթուղին» մտադիր է դուրս գալ երկաթուղու նյութատեխնիկական բազայի զարգացման նոր մակարդակի վրա, մասնավորապես` երկաթուղու տնտեսությանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի խոսքերով, երկաթուղու տնտեսության զարգացումը կուղղվի ուղու հուսալիության բարձրացմանը` հաշվի առնելով բարձր քաշ եւ արագություն ունեցող գնացքների թողունակությունը: Աշխատանքի արտադրողականության բարձրացման համար` 2015 թ-ին նախատեսվում է ընդլայնել ուղիների աշխատանքների մեքենայացմանը եւ նվազեցնել ձեռքի աշխատանքը:
«Մենք պլանավորում ենք բարելավել ուղիների տնտեսության սպասարկումը: Սանահինի լոկոմոտիվային դեպոն մտադիր ենք վերապրոֆիլավորել վերանորոգման ձեռնարկության», – նշել է Հարությունյանը:
Նրա խոսքերով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ վերականգնել Դիլիջան-Իջեւան ուղին (54 կմ.) եւ Գյումրի-Ախուրյան (13 կմ.) երկաթուղու հատվածները: Այդ ծրագրի իրականացման համար կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է 420 մլն. ռուբլու ներդրում:
«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ի Կոնցեսիոն պայմանագրի: Հավատարմագրային կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: