Այսօր Երեւանում բացվել է քաղաքացիական ավիացիայի հարցերով տարածաշրջանային սեմինար: Սեմինարի աշխատանքին, որը կտեւի մինչեւ հունիսի 26-ը, մասնակցում են 15 երկրների ավիացիոն եւ օդանավորդագիտական ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը, սեմինարը, մասնավորապես, նվիրված է 11-րդ Օդանավորդագիտական կոնֆերանսի նախապատրաստմանը, որը կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին Մոնրեալում: Նրա խոսքերով, երեւանյան սեմինարի գլխավոր թեման թռիչքների անվտանգության հետագա ապահովումն է: «Չնայած 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո այդ ուղղությամբ արվել է մեծ աշխատանք, սակայն դա առայժմ բավական չէ»,- ասել է Ս. Մարգարյանը: Բացի այդ, նախատեսվում է թռիչքների արբանյակային կառավարման ծրագրի քննարկում: