Հոկտեմբերի 16-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կստորագրվի հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:
Եռակողմ հուշագրով նախատեսվում է, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իրականացվելու նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՊՀ Եվրոպական իրավունքի ու ինտեգրման կենտրոնն ու «Brave» իրավաբանական ընկերությունը: