Արդեն պատրաստ է 400 էջանոց հայցադիմումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, որը կուղղվի Հաագայի Միջազգային դատարան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նա նաեւ ավելացրել է, որ ՀԱԿ-ն հավաքել է հարյուրից ավելի ստորագրություն այդ հարցի վերաբերյալ եւ վերոհիշյալ հայտարարությունը կուղղի Միջազգային դատարան` տեքստի թարգմանության ավարտից հետո:






