AM
22 March 2002 - 19:13 AMT

ԱՄՆ-Ն ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ն երախտագիտություն է հայտնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկած, ղարաբաղյան կարգավորման բանակցությունների նոր ձեւաչափին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-յում ԱՄՆ-ի դեսպան Սթեֆան Մինիկեսը` հանդես գալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Վիեննայում հայտարարել էր, որ Երեւանը սատարում է միջնորդների առաջարկին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների բանակցությունների անցկացման մասին: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, այդ նախաձեռնությունը նախագահներ Քոչարյանի եւ Ալիեվի երկխոսության եւ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան պարբերաբար կատարվող այցերի անհրաժեշտ լրացում կհանդիսանա: Սակայն ամենապատասխանատու աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն, ասել է Մինիկեսը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: