AM
22 March 2002 - 19:01 AMT

ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԱՎԱՐՏԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՔԻ ՎԵՍԹՈՒՄ ՍԿՍԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

«ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ավարտել Փարիզում եւ Քի Վեսթում սկսած աշխատանքը»: Ինչպես հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-յում ԱՄՆ-ի դեսպան Սթեֆան Մինիկեսը` հանդես գալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում: «Մենք կոչ ենք անում նախագահներ Քոչարյանին եւ Ալիեվին անել հնարավոր ամեն ինչ, որ նրանց հաջորդ անձնական հանդիպման ժամանակ կողմերը հասնեն ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ լուծմանը` փոխադարձ անվտանգության եւ փոխիզջումների հիման վրա»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Հայաստանը եւ Ադրբեջանը շուտով կսկսեն պատրաստվել 2003 թ-ի նախագահական ընտրություններին եւ հնարավոր իշխանափոխությանը: Այդ հանգամանքը թելադրում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը ԵԱՀԿ-յում :

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: