AM
22 March 2002 - 17:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակը Հայաստանում գտնվում է հանրապետության իրավապահ մարմինների խիստ հսկողության տակ: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքները օգտագործվում են Արեւելքի մի շարք երկրներից Ռուսաստան թմրանյութերի տարանցման համար: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի ՆԳՆ Կոլեգիաների այսօր կայացած համատեղ նիստում աշխուժորեն քննարկվել է նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ տեղափոխման հետ պայքարի հիմնախնդիրը: Թմրանյութերի տեղափոխման որեւէ ուղիներ, որոնք անցնում են Հայաստանով, չեն հայտնաբերվել եւ ռուսական կողմը այդ տեղեկատվությունը ի գիտություն է ընդունել, հայտարարել է Ռուսաստանի ՆԳ ղեկավարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: