AM
22 March 2002 - 17:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանի անվտանգությունը կախված է կոլեկտիվ անվտանգությունից, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը ցանկանում է հասնել կայունության եւ առաջընթացի, ինչը հնարավոր է անվտանգության ու համագործակցության պայմաններում: Այդ կապակցությամբ պաշտոնական Երեւանը հույս ունի, որ Վիեննայի ներկայիս համաժողովը թույլ կտա լուծել այդ հիմնախնդիրը: Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ անկախության 10 տարիների ընթացքում հանրապետությունը տեսել է եւ շրջափակում, եւ պատերազմ, եւ էներգետիկ ճգանաժամ, եւ փախստականների մեծ հոսք: Հաղթահարելով այդ բոլոր դժվարությունները` հանրապետությունը բռնել է զարգացման ուղին: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործունեությանը` Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ կազմակերպությունը զգալի օգնություն է ցույց տվել տարածաշրջանի երկրներին համագործակցություն հաստատելու գործում: Հայաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ-ին կհաջողվի համոզել Ադրբեջանին տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության մեջ, ինչը թույլ կտա վերահաստատել վստահությունը եւ հաղթահարել թշնամությունը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: