AM
22 March 2002 - 13:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հայտարարություն է ստորագրվել պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը եւ ԱՄՆ-ի ազգային պաշտպանության քարտուղարի Եվրազիայի գծով տեղակալ Միրա Ռիկարդելը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների փորձագետների խմբերի աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նախագահել են Արթուր Աղաբեկյանը եւ Միրա Ռիկարդելը: Խորհրդակցության նպտակն էր երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ համագործակցության կոնկրետ ոլորտների սահմանումը: Կողմերը պայմանավորվել են կենտրոնացնել ուշադրությունը զինվորական մասնագիտական կրթության, կապի համակարգի զարգացման եւ ձեւավորվող խաղաղապահ ուժերի ընդլայնման վրա: Կայացել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ի պաշտպանության հետախուզական գործակալության տնօրեն, վիցե-ադմիրալ Թոմ Վիլսոնի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: