AM
21 March 2002 - 18:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել պետական պարտքի դիմաց մի շարք հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանին որպես սեփականություն հանձնելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման մասին առաջարկին: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, հայկական ձեռնարկությունների ցուցակի մեջ ընդգրկված են` Կառավարման ավտամատացված համակարգերի ինստիտուտը, Նյութաբանության ինստիտուտը, «Մարս» գործարանը եւ Հրազդանի ՋԷԿ-ը: Աղբյուրը նշել է, որ հայկական ձեռնարկությունների փոխանցումը Ռուսաստանին թույլ կտա նոր ներդրումներ եւ պատվերներ ստանալ, ընդլայնել գործունեության շրջանակները եւ նոր սպառման շուկաներ գտնել: Հայաստանի պետական պարտքը Ռուսաստանին կազմում է 98 միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: