ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լազարեվսկոյե ավանում հուշարձան է կանգնեցվել ականավոր ծովագնաց, հայազգի ծովակալ Միխաիլ Լազարեւին: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, 19-րդ դարի կեսերին Լազարեւը գլխավորել է Սեծովյան նավատորմը եւ ակտիվ մասնակցություն է ունեցել սեւծովյան առափնյա գծի ռուսական ռազմական ամրությունների ստեղծման գործում: Նա անձամբ ղեկավարել է ռուսական զորքերի իջեցմամբ Փսախե գետի հովտում, որտեղ եւ հիմնվել է այն ամրությունը, որը հետագայում դարձել է իր անունով կոչված բնակելի ավան: