2009 թ-ի վերջին «ՀայՌուսգազարդը» կանխատեսում է գազասպառման շուկայի կրճատում 15%-ով, հաղորդել է լրագրողներին «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն կարապետյանը: «Չնայած այն բանին, որ ներկայումս գազի սպառման շուկայում մեզ մոտ գրանցված է 22%-ց անկում, տարվա վերջին մեր կանխատեսումներով այն կկազմի շուրջ 15%», – ասել է նա:
Նրա խոսքերով, ֆինանսիստները եւ ընկերության աշխատակիցները ապահովվեցին ընկերության դրամական հոսքերի այնպիսի կառավարում, որ բոլոր նախատեսված ծրագրերը անպայման կկատարվեն: «Տարին մենք կավարտենք առանց վնասի այդ նախագծերի համար», – նշել է նա:
Բացի այդ, Կարապետյանը ավելացրել է, որ ընթացիկ տարին ընկերությունը կփակի առանց շահույթի, որի «հիմնական պատճառներն են` ճգնաժամը եւ դրանի փոխարժեքի տատանումները»: