2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը կրճատվել է 41,5 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ կազմել է 173,3 մլրդ դրամ: Ընդ որում ներմուծումը նշված ժամանակահատվածում կրճատվել է 27,9 տոկոսով եւ կազմել է 805,2 մլրդ դրամ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 30,7 տոկոսով եւ կազմել է շուրջ 978,5 մլրդ դրամ:
Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2009թ. ինը ամիսների արդյունքում կազմել է 631,9 մլրդ դրամ: