AM
21 March 2002 - 14:38 AMT

ՎՐԱՍՏԱՆ ԱՄՆ ԶՈՐՔԵՐԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայ խորհրդարանականների մտահոգությունը ամերիկյան զորքերի Վրաստան մուտք գործելու կապակցությամբ հիմնավորված է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, պատասխանելով «Արկա» գործակալության խնդրանքին` մեկնաբանել իր գործընկեր Վիկտոր Դալլաքյանի առաջարկը` խորհրդարանական լսումներ կազմակերպել հարեւան Վրաստան ամերիկյան զինվորականների մուտք գործելու կապակցությամբ: Վ.Հովհաննիսյանը նշել է, որ այդ հարցի քննարկումը չպետք է տեղի ունենա խորհրդարանական լսումների շրջանակներում, քանի որ «հիմնախնդիրը շատ նուրբ է եւ կապված է փակ տեղեկատվության հետ»: «Խորհրդարանը կարող է գտնել այդ հիմնահարցի քննարկման ուղիները, բայց ոչ լսումների շրջանակներում, առավել եւս, որ նման հարցերի վերաբերյալ օրենսդիր մարմինը որոշումներ չի ընդունում»,- ասել է նա: Դրանից բացի, Վ.Հովհաննիսյանի խոսքերով, լսումները օգուտ չեն տա, քանի որ չեն հանգեցնի մի փաստաթղթի ընդունմանը, որը կարտահայտեր ամբողջ հայ հասարակության տեսակետը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: