Նույն օրըԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին, հաղորդում է ԼՂՀ-ի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բարձր վարպետության եւ արվեստիզարգացմանը նպաստողգործունեության համարԱրցախի պետականկամերայիննվագախմբի գեղարվեստականղեկավար, գլխավոր դիրիժորԳեւորգ Կիրակոսի Մուրադյանին շնորհվել էԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Բարեգործական նշանակալիգործունեության համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են.
Էմանուել դե Լաբարը`բարեգործ (Փարիզ, Ֆրանսիայի Հանրապետություն` հետմահու)
Միշել Պազումյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայիտեղական մարմնի փոխատենապետ, տարածքային զարգացման մասնագետ:
Բժշկագիտության եւ առողջապահությանզարգացմանգործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Մեսրոպի Գալստյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:






