Հոկտեմբերի 20-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյանգրասենյակի ղեկավար ԱրիստոմենՎարուդակիսին, հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաեւ մանրակրկիտ անդրադարձ կատարեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
Հանդիպմանը նա-մասնակցեցԱզգայինժողովի նախագահի տեղակալԱրեւիկՊետրոսյանը: