AM
21 Հոկտեմբեր 2009 - 12:05 AMT

Դաշնակցությունը կձեռնարկի բոլոր օրինական միջոցները` տապալելու համար Արձանագրությունների վավերացումը

«Հայ-թուրքական սահմանի բացումն իրականացվում է գերտերության ճնշման տակ, որպեսզի տարածաշրջանային տնտեսական ծրագրերը` երկաթուղին, խողովակաշարերը, իրականացվեն առանց խոչընդոտների»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Նրա խոսքերով, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտության հարցը, տարածաշրջանային տնտեսական ծրագրերը չեն կարող լիովին իրագործվել նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, ինչը, ըստ նրա, ակնհայտորեն ցույց է տալիս հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտութան շաղկապվածությունը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշել է նաեւ, որ Արձանագրությունների վավերացումից հետո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կակտիվանա: «Ինչպես Ցյուրիխում կողմերին ստիպեցին ստորագրել Արձանագրությունները, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Հայաստանի հանդեպ, որպեսզի նա զիջումների գնա այդ հարցում»,-ասել է նա` հավելելով, որ ընդդիմությունն ամեն ինչ կանի, որպեսզի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի այդ փաստաթղթերը կամ ՀՀ խորհրդարանը չվավերացնի դրանք: