AM
21 October 2009 - 14:39 AMT

Երեւանում կգործեն Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոնները

Չնայածայնհանգամանքին, որ ընդամենը երկուտարում Արարատբանկն իր մասնաճյուղերիթիվը Երեւանում եւ մարզերում2-ից հասցրել է 27-ի, առաջիկայում շարունակելով մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, Արարատբանկի միաժամանակ կունենա նաեւ վաճառքի մինի-կենտրոններ Երեւանի բոլոր համայնքների մարդաշատ կենտրոններում, հետագայում նաեւ մարզերում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Վաճառքի մինի-կենտրոնների ստեղծման նպատակն է Արարատբանկի բանկային մանրածախ ծառայություններն ավելի մոտեցնել հասարակությանը, հնարավորություն ընձեռել հասարակության ամենատարբեր շերտերին անմիջականորեն օգտվելու Արարատբանկի բանկային արտադրանքներից` առանց բանկի գլխավոր գրասենյակ կամ խոշոր մասնաճյուղեր այցելելու:

Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոններում ցանկացած մարդ կարող է օգտվել տեղական եւ միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների եւ տասնյակ այլ ծառայություններից: Արարատբանկի վաճառքի մինի-կենտրոնները կահավորված կլինեն ժամանակակից բանկային տեխնոլոգիաներին հատուկ սարքավորումներով, կունենան ժամանակակից բանկային դիզայն եւ շատ հարմարավետ կլինեն հաճախորդների արագ սպասարկման համար: