AM
21 October 2009 - 15:25 AMT

Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխի միջազգային դատական ատյաններ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պատմական հարթությունից անցել է քաղաքաիրավական դաշտ: Ներկայումս Հայաստանը պետք է գործադրի ամեն ջանք, որպեսզի հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքների վերացումը ընդգրկվի միջազգային դատարանների ատյանների օրակարգում: Այդ մասին «Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններ» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նահանջ է ապրում: Հայաստանին առաջարկում են հանձնաժողով ստեղծել Հայաստան-Թուրքիա հաշտության հանձնաժողովի նմանությամբ, որը գործում էր 2001-2003 թթ.», – ասել է պատմաբանը: Նրա խոսքերով, այն ժամանակ, երբ տեղի է ունենում հայ-թուրքական մերձեցումը, շատ երկրներ, որոնք նախատեսում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ձեռնպահ են մնում, որպեսզի չխանգարեն Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Մենք միշտ պետք է խոսենք Հայոց ցեղասպանության իրագործման պատճառների մասին: Մեզնից խլել են մեր հայրենիքը: Մենք չպետք է նահանջ թույլ տանք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից», – ընդգծել է Մելքոնյանը