AM
22 October 2009 - 10:47 AMT

Հայաստանի կառավարությունը կզբաղվի կարուսելների անվտանգության հարցով

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հաստատել է կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին օրենքը: «ՀՀ տարածքում այս պահի դրությամբ շահագործվում է տեղական եւ արտասահմանյան արտադրության 150 միավոր կարուսել, եւ հարկավոր է ապահովել դրանց շահագործման անվտանգությունը»,-ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:

Ինչպես ասել է նախարարը, այս փաստաթուղթն արդեն քննարկվել է կառավարության համապատասխան գերատեսչություններում եւ կոմիտեում: Շահգելդյանը նշել է նաեւ, որ տեխնիկական կանոնների մշակման ժամանակ հաշվի է առել Մոսկվայի ու Մինսկի փորձը: