AM
22 Հոկտեմբեր 2009 - 10:56 AMT

Մոտ ժամանակներս ՀԱԿ չի ծրագրում ցույցեր անցկացնել

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) առայժմ ցույցերի անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, ՀԱԿ հետեւում է ժողովրդի տրամադրությանը եւ առայժմ գերադասում է նրանց հետ հաղորդակցվել ԶԼՄ միջոցով: «ՀԱԿ դեռեւս չի որոշել, թե երբ կկայանա հաջորդ ցույցը»,- հայտնել է Վլադիմիր Կարապետյանը:

Նա մեկնաբանել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ` ասելով, որ թուրքական կողմին նման հայտարարություններ կատարելու առիթ է տվել ինքը` Հայաստանը եւ այժմ նա հնձում է այն, ինչ ցանել էր:

«Հայ-թուրքական Արձանագրությունները պրոֆեսիոնալ չեն ձեւակերպված»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը` նկատելով, որ եթե Արձանագրությունները նորմալ ձեւակերպված լինեին, Հայաստանը ոչ մի խնդիրների հետ չէր բախվի: