ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ին հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը:
Ըստ Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, կարգի հիմնական նպատակն է բարելավել ընդունվող նորմատիվ իրավական ակտի որակն ու կարգավորման արդյունավետության աստիճանը հակակոռուպցիոն տեսանկյունից` ապահովելով իրավական կարգավորման արդյունքների կանխատեսումը: