AM
22 October 2009 - 15:27 AMT

Երեւանը եւ Սոչին մտադիր են խորացնել երկկողմ հարաբերությունները

Սոչիի պատվիրակությունը, քաղաքային դումայի նախագահ Վալերի Պոդպոմոգովի գլխավորությամբ, այցելել է Երեւան` «Պանարմենիա-էքսպո 2009» ցուցահանդեսին մասնակցելու համար, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Ցուցահանդեսը նաեւ տնտեսական համագործակցության եզրեր փնտրելու եւ խորացնելու միջոց է:

Այդ հնարավորությունն օգտագործելու նպատակով` Երեւանի քաղաքապետարանում էին Սոչիի պատվիրակները: Համագործակցությունն իրական հիմք ունի. Սոչիի քաղաքապետի հետ արդեն հստակեցվել է համագործակցության հիմնական օրակարգը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել նաեւ քաղաքային դումայի նախագահի հետ: Սոչիի քաղաքային կառավարման փորձը Գագիկ Բեգլարյանը համարել է արդյունավետ` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտածելակերպի ու կենցաղի նմանությունը:

Երեւանի քաղաքապետը հավանություն է տվել Վալերի Պոդպոմոգովի փոխայցի հրավերին: